Գրադարան
Իշիաս. կանխարգելում

1 րոպե
Իշիասի կանխարգելումն ուղղված է ողնաշարի և մեջքի մկանների առողջ վիճակի պահպանմանը։
Սակայն միշտ չէ, որ հնարավոր է իշիասը կանխարգել։ Այնուամենայնիվ, կան պարզ միջոցներ, որոնք կարող են հետաձգել այս հիվանդության զարգացումը կամ կրճատել դրա առաջացման հավանականությունը։
Ահա դրանցից մի քանիսը, որոնք ձեր մեջքը կդարձնեն ավելի պաշտպանված։
- Կանոնավոր վարժանքներ. մեջքն ամուր պահելու համար հատուկ ուշադրություն դարձրեք ճիշտ կեցվածքն ու հավասարակշռությունն ապահովող որովայնի և գոտկատեղի մկանների համաչափ զարգացմանը։ Խնդրեք բժշկին, որ այս մկաններն ամրապնդող հատուկ վարժանքների վերաբերյալ խորհուրդներ տա։
- Նստելու ճիշտ կեցվածք․ ընտրեք այնպիսի հարմարավետ աթոռ, որն ունի ամուր-անշարժ թիկնակ, բազուկների համար նախատեսված թիկնակներ և պտտվող նստատեղ։ Գոտկատեղի և աթոռի թիկնակի միջև տեղադրեք փաթաթած սրբիչ կամ փոքր բարձ այնպես, որ ողնաշարը պահպանի բնական կորությունը։ Ծնկները և ազդրերը պահպանեք նույն մակարդակի վրա։
- Մարմնի ճիշտ մեխանիկա. երբ ստիպված եք երկար ժամանակ կանգնած վիճակում մնալ, ժամանակ առ ժամանակ հանգիստ տվեք մի ոտքին՝ հենվելով մյուսի վրա և «հանգստացող» ոտքը դնելով փոքր արկղի համ փոքր բարձրություն ունեցող որևէ բանի վրա։ Կրկնեք նույնը մյուս ոտքի համար։ Երբ ծանր բան եք բարձրացնում, աշխատացրեք նաև ստորին վերջույթները։ Խուսափեք միաժամանակ ծանր բեռ բարձրացնելուց և մարմինը պտտելուց։ Այլ հմտությունների մասին կարող եք տեղեկանալ բժշկից։
Հոդվածը տեղադրվել է՝ 10-05-2018 վերանայվել է՝ 30-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: