Գրադարան
Իշիաս. ախտորոշում

1 րոպե
Բժիշկն իշիասն ախտորոշում է՝ լսելով գանգատները և զննելով մեջքը և ոտքերը:
Իշիասն ախտորոշելիս բժիշկը նաև կարող է ստուգել ոտքերի մկանային ուժը և ռեֆլեքսները:
Իշիասի պատճառը հայտնաբերելու համար բժիշկը կարող է առաջարկել մի շարք հետազոտություններ, այդ թվում՝
- արյան թեստեր, որ ստուգի ընդհանուր առողջական վիճակը և հայտնաբերի որևէ հիվանդություն, որը կարող էր դառնալ իշիասի պատճառ
- նյարդի հաղորդականության թեստ, որը թույլ է տալիս գնահատել նյարդով էլեկտրական ազդանիշների հաղորդման արագությունը և հայտնաբերել նստանյարդի սեղմված վիճակը
- պատկերային հետազոտություններ, այդ թվում՝ սովորական ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), որ հայտնաբերի իշիասի պատճառ հանդիսացող ողնաշարային խնդիրները:
Հոդվածը տեղադրվել է՝ 10-05-2018 վերանայվել է՝ 30-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: