Առողջական խնդիրներ
Իշիաս (նստանյարդի բորբոքում)

1 րոպե
Իշիասը գոտկային շրջանից դեպի ոտքեր ճառագայթվող ցավերն են:
Իշիասը նյարդացավի տեսակ է, որը տարածվում է դեպի ոտքեր՝ գոտկատեղում առկա խնդրի պատճառով:
Իշիասի ժամանակ ցավերը ճառագայթվում են նստանյարդի ուղղությամբ: Այս նյարդը սկսվում է ողնաշարի ստորին հատվածներից և բաժանվելով երկու ճյուղի՝ անցնում հետույքի աջ ու ձախ կեսերով և ազդրերով իջնելով ներքև հասնում է մինչև ոտնաթաթեր: Տիպիկ դեպքերում իշիասը վերաբերվում է մարմնի միայն մեկ կողմին:
Իշիասն ավելի հաճախ դրսևորվում է, երբ միջողնային սկավառակը, ողնաշարի ոսկրային գերաճը կամ ողնաշարային խողովակի նեղացումը (սպինալ սթենոզ) սեղմում են նստանյարդը՝ առաջացնելով բորբոքում, ցավեր և հաճախ՝ ախտահարված ոտքի թմրածության զգացում:
Չնայած իշիասի հետ կապված նյարդացավը կարող է լինել ուժեղ, դեպքերի մեծ մասում ինքնուրույն կամ ոչ վիրահատական բուժմամբ մի քանի շաբաթվա ընթացքում մեղմանում և վերանում է:
Եթե իշիասի ցավերն ուժեղ են և ուղեկցվում են ոտքի զգալի թուլությամբ կամ միզապարկի և (կամ) աղիների գործունեության խանգարումներով, կարող է քննարկվել վիրահատական բուժման հարց:
Հոդվածը տեղադրվել է՝ 10-05-2018 վերանայվել է՝ 07-07-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: