Իշիասի բուժման մեթոդը կախված է ախտանիշների տևողությունից և սրությունից:
Երբ իշիասը նոր է սկսվել, մեկ-երկու օր պետք է ձեզ հանգիստ տաք, բայց ոչ՝ պասիվանաք:
Եթե մի քանի օրվա ընթացքում իշիասն ինքնուրույն չի լավանում կամ ուղեկցվում է խիստ անհանգստացնող ցավերով, բժիշկը կարող է նշանակել բուժում:
Իշիասի բուժումը ներառում է դեղամիջոցների նշանակումը, ապրելակերպի փոփոխությունները կամ վիրահատությունը: Բուժման մեթոդը կախված է ախտանիշների տևողությունից և սրությունից:
Դեղամիջոցներ
Իշիասի բուժման համար բժիշկը կարող է նշանակվել հետևյալ խմբերի դեղերը՝
- հակաբորբոքայիններ
- մկանները թուլացնող դեղեր (միոռելաքսանտներ)
- ուժեղ ցավերի դեպքում՝ թմրաբեր ցավազրկողներ
- եռցիկլիկ հակադեպրեսանտներ
- հակացնցումային դեղեր։
Ֆիզիոթերապիա
Երբ սուր ցավերը մեղմանան, բժիշկը կարող է առաջարկել ֆիզիոթերապևտի խորհրդատվություն: Վերջինս կարող է նշանակել բուժական ֆիզկուլտուրա՝ ուղղված մեջքի մկանների ամրապնդմանը, կեցվածքի շեղումների մեղմացմանը և իրանի ճկունության բարելավմանը։
Ստերոիդների ներարկում
Որոշ դեպքերում բժիշկը կարող է առաջարկել, որ բորբոքված նյարդի շրջանում ստանաք կորտիկոստերոիդների ներարկումներ։ Կորտիկոստերոիդները կարող են մեղմացնել գրգռված նյարդի շուրջն առաջացած բորբոքային այտուցը։
Վիրահատություն
Իշիասի վիրահատական բուժման հարցն առաջ է գալիս, եթե ի հայտ են եկել հիվանդության այնպիսի բարդություններ, ինչպիսիք են ոտքի թուլությունը կամ պարեզը, միզապարկի կամ աղիների գործունեության հսկողության հետ կապված դժվարությունները, կամ, եթե մյուս այլ բուժումները որևէ արդյունք չեն տալիս։ Վիրահատության ընթացքում հեռացվում է նստանյարդը ճնշող միջողնային սկավառակը կամ ոսկրային գերաճը։
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2018
Վերջին վերանայում՝ 23-04-2024