Ի հավելումն սեզոնային աֆեկտիվ խանգարման (ՍԱԽ) ձեր բուժման ծրագրի, հետևյալ քայլերը կարող են օգնել ձեր վիճակի բարելավման արագացմանը և արդյունքների կայունացմանը:
- Դարձրեք ձեր միջավայրն ավելի արևոտ և լուսավոր. բացեք ձեր սենյակի շերտավարագույրները, կտրեք արևի լույսը փակող ծառերի ճյուղերը կամ ավելացրեք լուսարձակներ ձեր տանը: Տանը կամ գրասենյակում ավելի մոտ նստեք լուսավոր պատուհաններին:
- Դուրս եկեք. երկար քայլեք, ճաշեք մոտակա այգում կամ պարզապես նստեք նստարանին և ստացեք արևի բնական լույս: Նույնիսկ ցուրտ կամ ամպամած օրերին բացօթյա լույսը կարող է օգնել, հատկապես, եթե դուք որոշ ժամանակ անցկացնեք դրսում առավոտյան արթնանալուց հետո երկու ժամվա ընթացքում:
- Կանոնավոր ֆիզիկական վարժանքներ արեք. վարժանքները և ֆիզիկական ակտիվության այլ տեսակները օգնում են թեթևացնելու սթրեսը և անհանգստությունը, որոնք երկուսն էլ կարող են մեծացնել ՍԱԽ-ի ախտանիշները: Ավելի լավ մարզավիճակը կարող է նաև բարելավել ձեր ինքնագնահատականը, որը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը:
- Նորմալացնել ձեր քնի ռեժիմը. ամեն օր արթնանալու և քնելու հստակ ժամեր նշանակեք և հետևեք դրանց: Հատկապես աշուն-ձմեռ սկսվող ՍԱԽ-ի դեպքում կրճատեք կամ վերացրեք ցերեկները ննջելը և չափից շատ քնելը:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-05-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024