Շատ դեպքերում սեզոնային աֆեկտիվ խանգարման (ՍԱԽ) ախտանիշներն ի հայտ են գալիս ուշ աշնանը կամ ձմռան սկզբին և անհետանում գարնան և ամառվա արևոտ օրերին:
Ավելի հազվատեպ, մարդիկ ունեն հակառակ օրինաչափություն, երբ ախտանիշները սկսվում են գարնանը կամ ամռանը: Երկու դեպքում էլ, ախտանշանները կարող են սկսվել թեթև և սեզոնի առաջընթացի հետ ավելի սուր դառնալ:
ՍԱԽ-ի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝
- օրվա մեծ մասը՝ գրեթե ամեն օր, անտարբեր (ապաթիա), տխուր կամ ընկճված լինելը
- հետաքրքրությունների կորուստ այն գործերի նկատմամբ, որոնցից ժամանակին հաճույք եք ստացել
- ցածր կենսաուժ և մշտական հոգնածության կամ հյուծվածության զգացում
- չափից շատ քնելու հետ կապված խնդիրներ (հիպերսոմնիա)
- ածխաջրերի նկատմամբ հակում դրսևորելը, չափից շատ ուտելը և քաշի ավելացումը
- կենտրոնանալու դժվարություն ունենալը
- անհույս, անարժեք կամ մեղավոր զգալ
- ապրել չցանկանալու մտքեր ունենալը:
Աշնանային և ձմեռային ՍԱԽ
Ձմեռային ՍԱԽ-ին բնորոշ ախտանիշները, որը երբեմն կոչվում է ձմեռային դեպրեսիա, կարող են ներառել՝
- չափից շատ քնելը (հիպերսոմնիա)
- ախորժակի փոփոխություն, հատկապես ձգտումը ածխաջրեր պարունակող սննդին
- քաշի ավելացում
- հոգնածություն կամ էներգիայի պակաս:
Գարնանային և ամառային ՍԱԽ
Ամառային սեզոնային աֆեկտիվ խանգարմանը բնորոշ ախտանիշները, ոը երբեմն կոչվում է ամառային դեպրեսիա, կարող են ներառել՝
- քնի խանգարում (անքնություն)
- վատ ախորժակ
- քաշի կորուստ
- հոգեշարժական գրգռվածություն (աժիտացիա) կամ անհանգստություն ու տագնապ
- մեծացած դյուրագրգռություն:
Սեզոնային փոփոխությունները և բիպոլյար խանգարումը
Բիպոլյար (երկբևեռ) խանգարում ունեցող մարդիկ ենթարկվում են ՍԱԽ-ի ավելի մեծ ռիսկի: Բիպոլյար խանգարում ունեցող որոշ մարդկանց մոտ մանիայի դրվագները կարող են կապված լինել որոշակի սեզոնի հետ: Օրինակ, գարունը և ամառը կարող են առաջանալ մանիայի ախտանիշներ կամ մանիայի ավելի թեթև ձև (հիպոմանիա), անհանգստություն, գրգռվածություն (աժիտացիա) և դյուրագրգռություն: Նրանք կարող են նաև տրամադրության անկում ապրել աշնան և ձմռան ամիսներին:
Իմացե՛ք ավելին բիպոլյար խանգարման մասին:
Ե՞րբ դիմել բժշկին
Երբ մի քանի օր ձեզ ճնշված եք զգում, դա նորմալ վիճակ է: Սակայն, եթե դուք օրեր շարունակ ճնշված և վհատված եք զգում և չեք կարող շարժառիթներ գտնել այնպիսի գործեր անելու համար, որոնք սովորաբար ձեզ դուր են գալիս, դիմեք ձեր բժշկին: Սա հատկապես կարևոր է, եթե ձեր քնի ռեժիմը և ախորժակը փոխվել են, հարմարավետ զգալու կամ հանգստանալու համար դիմում եք ալկոհոլին, հուսահատություն եք զգում կամ մտածում եք ինքնասպանության մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-05-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024