Գրադարան
Սեզոնային աֆեկտիվ խանգարում. ախտորոշում

1 րոպե
Նույնիսկ մանրակրկիտ գնահատման դեպքում ձեր բժշկի կամ հոգեկան առողջության մասնագետի համար երբեմն կարող է դժվար լինել ախտորոշել սեզոնային աֆեկտիվ խանգարումը (ՍԱԽ), քանի որ դեպրեսիայի այլ տեսակներ կամ հոգեկան առողջության այլ վիճակներ կարող են առաջացնել նմանատիպ ախտանիշներ:
ՍԱԽ-ի ախտորոշմանը օգնելու համար մանրակրկիտ գնահատումը սովորաբար ներառում է հետևյալը:
- Ֆիզիկական քննություն (բուժզննում). ձեր բժիշկը կարող է բուժզննում կատարել և խորացված հարցազրույց անցկացնել ձեր առողջության մասին: Որոշ դեպքերում դեպրեսիան կարող է կապված լինել հիմքում ընկած ֆիզիկական առողջության խնդրի հետ:
- Լաբորատոր թեստեր. օրինակ, ձեր բժիշկը կարող է առաջարկել արյան թեստ, որը կոչվում է արյան ընդհանուր քննություն (CBC) կամ ստուգել ձեր վահանաձև գեղձի (թիրեոիդ) հորմոնների մակարդակները, քանի որ թերակտիվ գեղձը (հիպոթիրեոզ) կարող է ընթանալ տրամադրության անկմամբ և հյուծվածությամբ:
- Հոգեբանական գնահատում. դեպրեսիայի նշանները ստուգելու համար ձեր բժիշկը կամ հոգեկան առողջության մասնագետը հարցնում է ձեր ախտանիշների, մտքերի, զգացմունքների և վարքի բնույթի մասին: Դուք կարող եք լրացնել հարցաթերթիկ, որը կօգնի պատասխանել այս հարցերին:
Հոդվածը տեղադրվել է՝ 20-05-2023 վերանայվել է՝ 20-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: