Սինուսային հանգույցի թուլության համախտանիշը (ՍՀԹՀ) սրտի ռիթմի խանգարման տեսակ է:
Այն ազդում է սրտի բնական ռիթմավարի՝ սինուսային հանգույցի վրա, որը վերահսկում է սրտի կծկումները: ՍՀԹՀ-ն առաջացնում է դանդաղած սրտազարկ (բրադիկարդիա), սրտազարկի ընդմիջումներ (սրտի կծկումների միջև երկարատև ժամանակահատվածներ) կամ անկանոն սրտի զարկեր (առիթմիա):
ՍՀԹՀ-ն հազվադեպ հանդիպով վիճակ է, որի ռիսկը բարձրանում է տարիքն առնելուն զուգընթաց։ ՍՀԹՀ ունեցող բազմաթիվ մարդկանց, ի վերջո, անհրաժեշտ է իմպլանտացված սարք՝ արհեստական ռիթմավար (փեյսմեյքեր), որ սրտի ռիթմը պահպանվի նորմալ միջակայքում:
ՍՀԹՀ-ն նաև կարող է կոչվել սինուսային հանգույցի դիսֆունկցիա, սինուսային հանգույցի հիվանդություն կամ հաճախասրտության-դանդաղասրտության (տախի-բրադի) համախտանիշ:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-01-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024