Սինուսային հանգույցի թուլության համախտանիշ (ՍՀԹՀ) մարդկանց մեծամասնության մոտ ախտանշանները սակավաթիվ են կամ բացակայում են:
Ախտանիշները կարող են լինել թեթև կամ սկսվել և հանկարծակի անհետանալ, ինչը դժվարացնում է անմիջապես դրանք ճանաչելը:
ՍՀԹՀ-ի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝
- արագ, թրթռացող սրտազարկերի զգացողություն (սրտխփոց)
- ետկրծոսկրային կամ կրծքավանդակային ցավ կամ անհանգստություն
- շփոթվածություն
- գլխապտույտ կամ ուշագնացության զգացում (նախաուշագնացություն)
- ուշագնացություն կամ գրեթե ուշագնացություն
- հոգնածություն
- շնչարգելություն, օդի պակասի զգացում և հևոց
- դանդաղացած անոթազարկ (բրադիկարդիա):
Ե՞րբ դիմել բժշկին
Խոսեք ձեր բժշկի հետ, եթե ունեք ՍՀԹՀ-ի որևէ գանգատ կամ ախտանիշ: Բազմաթիվ առողջական վիճակներ կարող են առաջացնել այս խնդիրները, ուստի կարևոր է ժամանակին և ճշգրիտ ախտորոշում ստանալը:
Եթե ունեք նոր կամ անբացատրելի ետկրծոսկրային կամ կրծքավանդակային ցավ կամ կարծում եք, որ սրտամկանի ինֆարկտ եք տանում, անմիջապես զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 12-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024