Գրադարան

Ողնուղեղի վնասվածքներ. կանխարգելում

Ողնուղեղի վնասվածքներ. կանխարգելում

Time Read 1 րոպե

Ողնուղեղի վնասվածքների ռիսկը կարելի է զգալիորեն կրճատել՝ հետևելով անվտանգության պարզ կանոններին:

Ողնուղեղի վնասվածքների առաջացման ռիսկը նվազեցնող որոշ միջոցներ ներկայացված են ստորև:

  • Ավտոմեքենան վարեք անվտանգ. ավտովթարները ողնուղեղի վնասվածքների ամենահաճախ հանդիպող պատճառներից են: Կապեք ամրագոտիներն յուրաքանչյուր անգամ, երբ պատրաստվում եք մեքենա վարել կամ երթևեկում եք այլ մարդու մեքենայով: Համոզվեք, որ ձեր երեխաները և մյուս ուղևորեները նույնպես պատշաճ կերպով օգտվում են ամրագոտիներից: Վարեք մեքենան անվտանգ և երբեք մի՛ գերազանցեք թույլատրելի արագությունը: Պահպանե՛ք ավտոմեքենա վարելու անվտանգության մյուս կանոնները ևս (ավտոտեխզննում, արգելակների պարբերաբար ստուգում և այլն):
  • Կանխարգելեք վայր ընկնելը. բարձր տեղերից որևէ առարկա կամ իր վերցնելիս օգտվեք պինդ ու վստահելի աթոռից կամ աստիճանասանդուխքից: Տան, հատկապես լոգարանի սայթաքող հատակին փռեք հարթ ոտնաշոր: Լոգարանում տեղադրեք բռնակներ, աստիճանների համար՝ ճաղավանդակ: Եթե բնակվում եք բարձրահարկ շենքում, ապա հոգ տարեք, որ ձեր երեխաները պատուհանից դուրս նայեն զգուշորեն կամ տեղադրեք ճաղեր։
  • Սպորտով զբաղվելիս պահպանեք անվտանգության կանոնները. կրեք խորհուրդ տրվող անվտանգության հանդերձանք, հատուկ մարզահագուստ կամ պաշտպանիչ սաղավարտ:
  • Խուսափեք ալկոհոլ կամ թմրամիջոցներ օգտագործած վիճակում ավտոմեքենա վարելուց. հոգեներգործուն նյութերը, այդ թվում՝ ալկոհոլը նվազեցնում են ռեակցիաները և զգոնությունը: Նույն կերպ, մի երթևեկեք այնպիսի ավտոմեքենայով, որի ղեկին ալկոհոլ կամ թմրամիջոցներ օգտագործած վարորդ է:

Հոդվածը տեղադրվել է՝ 21-02-2021 վերանայվել է՝ 23-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով