Առողջական խնդիրներ
Ողնուղեղային վնասվածքներ

1 րոպե
Ողնուղեղի վնասվածքները ներառում են ողնուղեղի որևէ հատվածի կամ նյարդերի վնասումները՝ մինչև ողնաշարային խողովակի ավարտը («ձիու պոչ» կամ cauda equina):
Նման վնասվածքները հաճախ առաջացնում են վնասված շրջանից ավելի ներքև ուժի, զգացողությունների և այլ մարմնական գործառույթների կայուն խանգարումներ:
Եթե դուք վերջերս ստացել եք ողնուղեղային ծանր վնասվածք, հավանաբար նման վիճակը կազդի ձեր ողջ կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա: Դուք կարող եք զգալ ձեր վնասվածքի հետևանքները մտավոր, հուզական և սոցիալական առումներով:
Բազմաթիվ բժիշկներ լավատես են, որ բժշկագիտության շարունակական զարգացման շնորհիվ կգա մի օր, երբ ողնուղեղի վնասվածքներից հետո համեմատաբար լիարժեք վերականգնումը կդառնա իրականություն: Ներկայում բուժման և վերականգնողական միջոցառումների (ռեաբիլիտացիա) օգնությամբ նման վնասվածքով բազմաթիվ մարդիկ կարողանում են որոշակի սահմանափակումներով հանդերձ իրենց կյանքը դարձնել իմաստալից և հարաբերականորեն անկախ։
Եթե կասկածում եք, որ ինչ-որ մեկն ունի պարանոցի կամ ողնաշարի վնասվածք
- Մի փորձեք տեղաշարժել տուժողին (հակառակ դեպքում կարող է զարգանալ անդառնալի պարալիզ կամ այլ ծանր բարդություններ):
- Զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:
- Պահեք տուժողին անշարժ վիճակում:
- Պարանոցի երկու կողմերում տեղադրեք պինդ սրբիչ կամ պահեք գլուխն ու պարանոցն այնպես, որ տուժողը չկարողանա դրանք շարժել՝ մինչև շտապբուժօգնության կժամանի։
- Առանց տուժողի գլուխը կամ պարանոցը շարժելու զգուշությամբ իրականացրեք առաջին օգնության միջոցառումներ, օրինակ՝ արյունահոսության դադարեցում:
Հոդվածը տեղադրվել է՝ 21-02-2021 վերանայվել է՝ 27-04-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: