Skip to main content

Սթրեսի պատճառ դարձող հանգամանքները կամ իրավիճակները կոչվում են «սթրեսորներ»։

Սթրեսորները տարբեր մարդկանց վրա ներգործում են տարբեր մեխանիզմներով, և մի անձի մոտ գերսթրեսային կամ անհանգստություն պատճառող իրավիճակը կարող է մեկ այլ անձի մոտ որևէ պատասխան ռեակցիա կամ խնդիր չառաջացնել։

Սթրես կարող է առաջանալ ձեզ հետ կապ ունեցող դեպքերից կամ իրավիճակներից, ինչպես նաև ձեր իսկ մտքերից, վերաբերմունքներից և ակնկալիքներից։

Կյանքի կարևոր իրադարձություններ

Ձեր կյանքի մեծ իրադարձությունները կարող են վերածվել հզոր սթրեսածին գործոնների։ Բացասական դեպքերը (օրինակ՝ ընտանիքի անդամի կորուստ կամ ամուսնալուծություն) և նույնիսկ դրական դեպքերը (օրինակ՝ ամուսնություն, ծննդաբերություն) կարող են դառնալ մեծ սթրեսի աղբյուր։ Հետազոտությունները վկայում են, որ որոշ իրադարձություններ կարող են ավելի մեծ սթրես առաջացնել, քան մյուսները։

Սովորական սթրես

Սովորական սթրեսը կապված է առօրյա կյանքի ներկայացրած պահանջների և նորմալ պարտականությունների հետ, ինչպիսիք են աշխատանքային կամ ծնողական հարաբերությունները։

Սովորական սթրեսի այլ պատճառներից են՝

  • ընտանեկան խնդիրներ
  • առողջական խնդիրներ
  • առողջ ապրելակերպը պահելու փորձեր
  • այլ մարդկանց առողջության վերաբերյալ անհանգստություն
  • աշխատավայրում առկա խնդիրներ։

Տրավմատիկ սթրես

Կյանքին սպառնացող կամ բռնությամբ ուղեկցվող իրավիճակները կարող են առաջացնել սուր սթրեսային պատասխան։ Բազմաթիվ մարդիկ ժամանակի ընթացքում վերականգնվում և մոռացության են մատնում իրենց հետ պատահած նմանատիպ դեպքերը։ Այնուամենայնիվ, սակավաթիվ մարդկանց մոտ վերոնշյալ բնույթի դեպքերը կարող են առաջացնել հետտրավմատիկ սթրեսային խանգարում (ՀՏՍԽ)։ Վիճակագրական տվյալները վկայում են, որ զարգացած բազմաթիվ երկրներում ֆինանսական խնդիրները համարվում են սթրեսի առաջատար պատճառ։

Իմացե՛ք ավելին հետտրավմատիկ սթրեսային խանգարման մասին։

Հոդվածը հրապարակվել է՝ 08-05-2019
Վերջին վերանայում՝ 11-09-2024