Գրադարան
Սթրես. կանխարգելում

1 րոպե
Կան օրգանիզմը հոգեպես և ֆիզիկապես հյուծող սթրեսի կանխարգելման և հաղթահարման տարբեր ուղղություններ։
Սթրեսը նվազեցնող մոտեցումներից առավել արդյունավետները ներկայացվում են ստորև։
- Ֆիզիկական վարժանքներ. կանոնավոր վարժանքը կարող է մեղմացնել ներքին լարվածությունը, «թուլացնել» ուղեղը և կրճատել անհանգստության ու տագնապի զգացումները։
- Ժամանակի կառավարում. նախապես գործերի պլանավորումը կարող է նվազեցնել սթրեսի հասցնող խառնաշփոթ վիճակն ու քաոսը։
- Ընկերներին և ընտանիքին բավականաչափ ժամանակի տրամադրում. բավարար օգտակար են այն մարդկանց շրջապատում լինելը, ում դուք հարգում և սիրում եք և նրանց հետ ձեր ընթացիկ խնդիրների ու զգացումների մասին խոսելը և խորհուրդ հարցնելը։
- Հոգ տարեք ձեր առողջության մասին. պահպանեք առողջ սննդակարգ, համոզվեք, որ ձեր քունը բավարար է և խուսափեք ձեր հոգեկան գերլարված վիճակն ալկոհոլով և թմրամիջոցներով «բուժելուց»։
- Արեք գործեր, որոնցից հաճույք եք ստանում. սիրելի զբաղմունքը թուլացնում է ձեր միտքն ու մարմինը:
- Փոփոխեք ձեր մտքերը. որոշ դեպքերում սթրեսն ավելի շատ կապված է ձեր ընկալումների ու վերաբերմունքների, քան բուն իրավիճակի հետ։ Ձեր անիրատեսական ակնկալիքները կարող են դառնալ սթրեսի աղբյուր։ Փորձեք ձեր բացասական մտքերը փոխարինել դրականով։
- Ռելաքսացիա. մեդիտացիան, խոր շնչառությունը, յոգան և գիտակցվածության մեթոդները ոչ միայն թուլացնում են առկա լարվածությունը, այլ նաև կարող են օգնել սթրեսի կանխարգելմանը՝ սրացման վաղ փուլերում։
- Կոգնիտիվ-վարքաբանական թերապիա (ԿՎԹ). ԿՎԹ-ն հգեթերապևտիկ մեթոդ է, որի էությունը սթրեսից տուժած մարդու մտածողության բնույթը փոխելն է։
Հոդվածը տեղադրվել է՝ 19-05-2019 վերանայվել է՝ 20-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: