Գրադարան
Սթրես․ ախտանիշներ

2 րոպե
Սթրեսը ձեր կյանքի անբաժանելի ուղեկիցն է, որի փոքր «չափաբաժիններն» իրականում կարող են շատ օգտակար լինել։
Այնուամենայնիվ, չափազանց հզոր կամ երկարատև սթրեսը կարող է բացասաբար ազդել ձեր հոգեկան և ֆիզիկական առողջության վրա, հատկապես, եթե ձեր սթրեսը ստանում է քրոնիկ (շարունակվող) կամ հյուծող բնույթ։ Սթրեսը կարող է ազդել ձեր մարմնի, մտածողության և վարքի վրա։
Մարմին
Մարմնական կամ ֆիզիկական վիճակի վրա սթրեսի ներգործության ախտանիշներից են՝
- գլխացավեր կամ այլ տեղակայման ցավեր
- քնի խանգարումներ
- հոգնածություն
- ստամոքսի խանգարում և փորլուծություն
- արյան ճնշման բարձրացում (հիպերտենզիա)
- իմունային համակարգի թուլացում
- մկանային լարվածություն
- սեռական ցանկության և գրգռման փոփոխություն (ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ)։
Մտածողություն
Մտածողության և զգացումների վրա սթրեսի ներգործության ախտանիշներից են՝
- անհանգստություն և տագնապ
- զայրույթ և գերգրգռվածություն
- դեպրեսիա (տրամադրության անկում), մռայլված տրամադրություն և լաց
- գերհյուծում և ինքնահսկողության կորուստ
- ուշադրության կենտրոնացման դժվարություն
- ցածր ինքնագնահատական և ինքնավստահության կորուստ։
Վարք
Վարքագծերի վրա սթրեսի ներգործության ախտանիշներից են՝
- սնման խանգարումներ
- զայրույթի պոռթկումներ
- փոխհարաբերությունների խնդիրներ
- ծխախոտի, ալկոհոլի և ապօրինի թմրամիջոցների չարաշահում
- մարդկանցից խուսափում և ինքնամեկուսացում։
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք ձեր բժշկին, եթե կասկածում եք ձեզ մոտ հոգեկան առղջության խնդիրների առկայություն։
Հոդվածը տեղադրվել է՝ 08-05-2019 վերանայվել է՝ 20-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: