Մինչև ապաքինումը վնասված ոսկրերի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար կարող է անհրաժեշտ լինել այսպես կոչված քայլող կոշիկների կամ բեկակալի (շինայի) կրում կամ հենակների օգտագործում:
Որոշ դեպքերում կարող է անհրաժեշտ լինել վիրահատություն՝ ապահովելու որոշ տեսակի սթրեսային կոտրվածքների ամբողջական սերտաճումը, հատկապես քիչ արյունամատակարարվող հատվածներում: Վիրահատությունը նաև կարող է նաև օգնել այն մարզիկների բուժմանը, ովքեր ցանկանում են ավելի արագ վերադառնալ իրենց մարզումներին կամ այն մարդկանց, որոնց աշխատանքն ուղղակիորեն կապված է սթրեսային կոտրվածքի շրջանի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024