Գրադարան
Ակնագարիկ (տիկնակլունձ)․ պատճառներ

1 րոպե
Ակնագարիկը (հորդեոլում) առաջանում է կոպերի ճարպագեղձերի վարակման հետևանքով:
Այս վարակների մեծ մասը սովորաբար հարուցվում է ստաֆիլոկոկ բակտերիաներով:
Ռիսկի գործոններ
Դուք ակնագարիկի վտանգի տակ եք, եթե՝
- դիպչեք ձեր աչքերին չլվացված ձեռքերով
- տեղադրեք ձեր կոնտակտային լինզաներն՝ առանց դրանք մանրակրկիտ ախտահանելու կամ նախապես ձեռքերը լվանալու
- թողեք ամբողջ գիշեր ձեր աչքերի դիմահարդարման միջոցը (մակյաժը)
- оգտագործեք հին կամ ժամկետանց դիմահարդարման միջոց
- ունեք բլեֆարիտ՝ կոպեզրի քրոնիկ բորբոքում
- ունեք ռոզացեա՝ մաշկային հիվանդություն, որը բնութագրվում է դեմքի կարմրությամբ:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-03-2023 վերանայվել է՝ 26-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: