Գրադարան
Ակնագարիկ (տիկնակլունձ)․ բուժում

1 րոպե
Դեպքերի մեծ մասի դեպքում ակնագարիկ (հորդեոլում) չի պահանջում հատուկ բուժում, սակայն տաք կոմպրեսների օգտագործումը կարող է արագացնել ապաքինումը:
Ակնագարիկը սովորաբար անհետանում է ինքնուրույն: Կրկնվող դեպքերը տարածված են:
Եթե ակնագարիկը երկար ժամանակ պահպանվում է, ձեր բժիշկը կարող է առաջարկել բուժում:
- Հակաբիոտիկներ. ձեր բժիշկը կարող է նշանակել հակաբիոտիկային աչքի կաթիլներ կամ տեղային հակաբիոտիկային նրբաքսուք (կրե)՝ ձեր կոպերին քսելու համար: Եթե ձեր կոպերի վարակը շարունակվում է կամ տարածվում է կոպերից այն կողմ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ հակաբիոտիկներ դեղահաբերի կամ պատիճների տեսքով:
- Վիրահատություն՝ ճնշումը թուլացնելու համար. եթե ձեր ակնագարիկը չի ապաքինվում, ձեր բժիշկը կարող է փոքր կտրվածք անել՝ թարախը հեռացնելու համար:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-03-2023 վերանայվել է՝ 26-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: