Գրադարան
Ակնագարիկ (տիկնակլունձ)․ կանխարգելում

1 րոպե
Աչքի վարակների կանխարգելման համար հետևեք այս խորհուրդներին:
- Լվացեք ձեր ձեռքերը. լվացեք ձեր ձեռքերը օճառով և տաք ջրով կամ օգտագործեք ալկոհոլի վրա հիմնված ձեռքերի ախտահանիչ միջոց ամեն օր մի քանի անգամ: Ձեր ձեռքերը հեռու պահեք ձեր աչքերից։
- Զգույշ եղեք դիմահարդարման (կոսմետիկայի) հետ. նվազեցրեք աչքի կրկնվող վարակների ռիսկը՝ դեն նետելով հին կոսմետիկան: Մի՛ տվեք ձեր դիմահարդարման միջոցներն ուրիշների օգտագործման համար: Գիշերային քնից առաջ մաքրեք աչքերի շպարը:
- Համոզվեք, որ ձեր կոնտակտային լինզաները մաքուր են. եթե կրում եք կոնտակտային լինզաներ, մանրակրկիտ լվացեք ձեր ձեռքերը նախքան ձեր դրանք տեղադնելը և հետևեք դրանց ախտահանման վերաբերյալ ձեր բժշկի խորհուրդներին:
- Օգտագործեք տաք կոմպրեսներ. եթե նախկինում ակնագարիկ եք ունեցել, տաք կոմպրեսի կանոնավոր օգտագործումը կարող է օգնել կանխելու դրա կրկնությունը:
- Բուժեք բլեֆարիտը. եթե ունեք կոպեզրի բորբոքում, հետևեք ձեր աչքերը խնամելու վերաբերյալ ձեր բժշկի ցուցումներին ու խորհուրդներին:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-03-2023 վերանայվել է՝ 26-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: