Գրադարան
Ակնագարիկ (տիկնակլունձ)․ ինքնօգնություն

1 րոպե
Քանի դեռ ձեր ակնագարիկը (հորդեոլում) ինքնուրույն չի վերացել, փորձեք հետևյալը:
- Հանգիստ թողեք ակնագարիկը. մի՛ փորձեք այն սեղմելով բացել կամ թարախը սեղմելով հանել: Դա կարող է հանգեցնել վարակի տարածմանը:
- Մաքրեք ձեր աչքերը. զգուշությամբ լվացեք ախտահարված կոպը թույլ օճառով և ջրով:
- Դրեք տաք մաքուր կտոր ձեր փակ աչքի վրա. ցավը թեթևացնելու համար թրջեք տաք ջրով մաքուր կտորը (օրինակ՝ բինտե թանզիվ), որից հետո քամեք և դրեք փակ աչքի վրա: Երբ թաց թանզիֆը սառում է, նորից թրջեք այն տաք ջրով, նորից քամեք և նորից դրեք ձեր փակ աչքին: Շարունակեք այսպես հինգից տաս րոպե: Այնուհետեւ նրբորեն մերսեք ձեր ախտահարված կոպը։ Օրական երկու-երեք անգամ սա կրկնելը կարող է օգնել, որ ակնագարիկն ինքնուրույն բացվի և դատարկվի:
- Մաքուր պահեք ձեր աչքերը. մի՛ դիմահարդարեք աչքերը, քանի դեռ ակնագարիկը չի ապաքինվել:
- Ժամանակավորապես մի՛ կրեք կոնտակտային լինզաներ. դրանք կարող են աղտոտվել բակտերիաներով, որոնք կապված են ակնագարիկի հետ: Եթե դուք կրում եք լինզաներ, փորձեք չկրել դրանք, քանի դեռ ձեր ակնագարիկը չի վերացել:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-03-2023 վերանայվել է՝ 26-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: