Գրադարան
Ակնագարիկ (տիկնակլունձ)․ բարդություններ

1 րոպե
Կոպի կոսմետիկ ձևափոխումը և տեսողության ժամանակավոր խանգարումն ակնագարիկի (հորդեոլումի) ամենատարածված բարդություններից են:
Չբուժվելու դեպքում ակնագարիկները միայն հազվադեպ են կարող հանգեցնել ավելի տարածված վարակների, որոնք ներառում են հարակնագնդային հյուսվածքները: Բացի այդ, ակնագարիկի կրկնությունը հաճախ է լինում, հատկապես, եթե չի պահպանվում ամենօրյա կանխարգելիչ կոպերի հիգիենան:
Ակնագարիկի պարունակության ոչ ճիշտ դատարկման բարդությունները ներառում են թարթիչների աճի խախտում, կոպերեզրի ձևափոխում կամ կոպերի խուղակ (ֆիստուլա):
Հոդվածը տեղադրվել է՝ 26-03-2023 վերանայվել է՝ 26-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: