Գրադարան
Ակնագարիկ (տիկնակլունձ)․ ախտանիշներ

1 րոպե
Ակնագարիկը (հորդեոլում) հեշտությամբ ճանաչվում է մարդկանց մեծ մասի կողմից:
Ակնագարիկի գանգատները և ախտանիշները ներառում են հետևյալը՝
- կարմիր գնդիկ ձեր կոպի վրա, որը նման է թարախաբշտի (ֆուրունկուլ) կամ բշտիկի
- կոպի ցավ
- կոպի այտուցվածություն
- պատռում:
Մեկ այլ վիճակ, որն առաջացնում է կոպի բորբոքում, խալազիոնն է: Խալազիոնն առաջանում է, երբ թարթիչների մոտ գտնվող փոքր ճարպագեղձերից մեկնումեկը խցանվում է: Ի տարբերություն ակնագարիկի, խալազիոնը սովորաբար ցավոտ չէ և հակված է առավել տեսանելի լինել կոպի ներքին կողմում: Երկու վիճակների բուժումը նույնն է:
Ե՞րբ դիմել բժշկին
Ակնագարիկների մեծ մասը անվնաս է ձեր աչքի համար և չի ազդի ձեր հստակ տեսնելու ունակության վրա: Սկզբում փորձեք ինքնօգնության միջոցներ, ինչպիսիք են՝ օրը մի քանի անգամ 5-10 րոպե տաք կտոր դնել փակ կոպի վրա և նրբորեն մերսել կոպերը: Կապվ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե՝
- 48 ժամից հետո ակնագարիկը չի սկսում լավանալ
- կարմրությունը և այտուցն ընդգրկում են ամբողջ կոպը կամ տարածվում դեպի այտ կամ դեմքի այլ մասեր:
Հոդվածը տեղադրվել է՝ 30-04-2018 վերանայվել է՝ 26-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: