Թենիսիստի արմունկի կամ կողմնային էպիկոնդիլիտի ցավը կարող է տեղափոխվել արմունկի դրսային շրջանից դեպի նախաբազուկ և դաստակ:
Ցավն ու թուլությունը կարող են դժվարացնել՝
- ձեռքսեղմումը (ձեռքով բարևելը), առարկա բռնելը, բռունցք անելը
- դաստակը շարժելը, հատկապես տարածելիս և ծանրություն բարձրացնելիս, օրինակ՝ դռան բռնակը պտտելը, սուրճի բաժակը ձեռքում պահելը, հեղուկով տարայի դատարկելը, ափը դեպի վար ծանրության բարձրացնելը, թաց շորը մզելը, ավտոմեքենայի փոխանցման տուփի արագությունը փոխելը, ավլելը, սղոցելը, պատերը ներկելը կամ սվաղելը և այլն:
Ե՞րբ դիմել բժշկին
Խոսեք ձեր բժշկի հետ, եթե տնային միջոցները, ինչպիսիք են հանգիստը, սառույցը և ցավազրկողները, չեն թեթևացնում ձեր արմունկի ցավը կամ ցավոտությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-12-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024