Թենիսիստի արմունկը կամ կողմնային էպիկոնդիլիտն ախտորոշելու համար հաճախ հիվանդության պատմությունը և ֆիզիկական քննությունը (բուժզննում) բավական են:
Ֆիզիկական քննության ընթացքում բժիշկը կարող է սեղմել ցավոտ շրջանը կամ խնդրել ձեզ, որ տարբեր ուղղություններով շարժեք ձեր արմունկը, դաստակը և մատները:
Ռենտգեն հետազոտությունը, գերձայնային հետազոտությունը (սոնոգրաֆիա) կամ այլ տեսակի պատկերային հետազոտությունները կարող են անհրաժեշտ լինել, եթե բժիշկը կասկածում է, որ ձեր ախտանիշներն ունեն մեկ այլ պատճառ:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-12-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024