Փայտացումը կամ տետանուսը կարող է հանգեցնել մի շարք բարդությունների, այդ թվում՝ մահացու ելքով:
- Շնչառական խնդիրներ. կյանքին սպառնացող շնչառական խնդիրներ կարող են զարգանալ ձայնալարերի ձգումից, որը նեղացնում է ձայնաճեղքը և շնչառությունը խաթարող պարանոցի, կրծքավանդակի և որովայնի մկանների կարկամությունից (ռիգիտություն), հատկապես գեներալիզացված սպազմի ժամանակ։
- Թոքային զարկերակի խցանում (թոքային էմբոլիզմ). այլ շրջաններից արյան հունով դեպի թոքեր տեղափոխված արյան մակարդուկը (թրոմբ) կարող է խցանել թոքի հիմնական զարկերակը կամ դրա ճյուղերից մեկը՝ հանգեցնելով թոքային էմբոլիզմի կամ թոքային զարկերակների թրոմբոէմբոլիայի (ԹԶԹԷ):
- Թոքաբորբ (պնևմոնիա). տարածուն ջղաձգումները (գեներալիզացված սպազմը) կարող են առաջացնել ասպիրացիոն թոքաբորբ, երբ թուքը, կուլ տված սնունդը կամ փսխման զանգվածները հայտնվում են շնչուղիներում:
- Կոտրվածքներ. տարածուն ծանր ջղաձգումները կարող են հանգեցնել ողնաշարի կամ այլ ոսկորների կոտրվածքների:
- Մահ. տատանուսից պատճառված մահը հաճախ հանդիսանում է մկանային ջղաձգումներին ուղեկցող շնչուղիների արգելափակման կամ շնչառությունը, սրտի ռիթմը կամ այլ կենսական կարևոր օրգանների գործառույթները կարգավորող նյարդերի վնասման հետևանք: Նույնիսկ բուժում ստանալու դեպքում տարածուն փայտացումն ունի մոտ 10%-ոց մահացության ցուցանիշ:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-01-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024