Վերքի պատշաճ խնամքը կարևոր է ցանկացած տեսակի վերքի համար՝ լինի դա կտրված, ծակած կամ կծած:
Դիմեք բուժօգնության, եթե ունեք ծակած վերք, խորը կտրած վերք, կենդանու կծած վերք, վերքի մեջ օտար մարմին կամ կեղտով, հողով, գոմաղբով, ժանգով կամ թքով աղտոտված վերք:
Եթե վստահ չեք, թե երբ եք վերջին անգամ պատվաստվել տետանուսի դեմ, դիմեք բուժօգնության: Աղտոտված կամ ավելի լուրջ վերքերը պահանջում են բուստերային պատվասում, եթե տետանուսի վերջին պատվաստումից անցել է հինգ կամ ավելի տարի:
Եթե ունեք փոքր վերք, այս քայլերը կօգնեն վարակների կանխարգելմանը:
- Վերահսկեք արյունահոսությունը. ուղղակիորեն սեղմեք՝ արյունահոսությունը դադարեցնելու համար:
- Մաքրեք և մշակեք վերքը. արյունահոսությունը դադարելուց հետո, ողողեք (լվացեք) վերքը աղային լուծույթով, շշալցված ջրով կամ մաքուր հոսող ջրով:
- Օգտագործեք տեղային հակաբիոտիկներ. վերքային մակերեսն օծեք հակաբիոտիկային նրբաքսուքի (կրեմ) կամ քսուքի բարակ շերտով՝ բակտերիաների աճը և վերքի վարակումը կանխելու համար:
- Ծածկեք վերքը. վիրակապները կարող են մաքուր պահել վերքը և թույլ չտալ, որ վնասակար բակտերիաները թափանցեն վերքի մեջ: Պահպանեք վերքը ծածկված մինչև վերքային կեղև առաջանալը։ Եթե չեք կարող մանրակրկիտ մաքրել վերքը, մի՛ ծածկեք այն և դրա փոխարեն դիմեք բժշկական օգնության:
- Փոխեք վիրակապը. լվացեք վերքը, քսեք հակաբիոտիկային քսուք և փոխեք վիրակապն առնվազն օրը մեկ անգամ կամ երբ վիրակապը թացանում կամ կեղտոտվում է:
- Կառավարեք կողմնակի ռեակցիաները. եթե հակաբիոտիկն առաջացնում է ցան, դադարեցրեք դրա օգտագործումը: Եթե ալերգիկ եք վիրակապերի մեծ մասում օգտագործվող սոսնձանյութերից, անցեք ոչ կպչուն վիրակապերի կամ ստերիլ բինտային շերտի և թղթե ժապավենի:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-01-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024