Դուք կարող եք կանխարգելել փայտացումը կամ տետանուսը պատվաստման օգնությամբ:
Մանկահասակ երեխաների պատվաստումը
Փայտացման դեմ պատվաստանյութը (տետանուսի անատոքսին) երեխաներին տրվում է որպես ԱԿԴՓ (DTaP) կոչվող պատվաստման մի մաս, որը համակցում է դիֆտերիայի, տետանուսի տոքսոիդների և կապույտ հազի դեմ պատվաստանյութերը: Դիֆտերիան քիթըմպանային ծանր բակտերիալ վարակ է: Ացելուլյար պերտուսիսը, որն առավել հայտնի է որպես կապույտ հազ, բարձր վարակելիությամբ օժտված շնչառական վարակ է:
Եթե երեխան չի կարող տանել կապույտ հազի պատվաստանյութը, կարելի է առաջարկել այլընտրանքային պատվաստանյութ, որը կոչվում է ԱԴՓ (DT)։
Համակցված ԱԿԴՓ (DTaP) պատվաստումը կազմված է հինգ ներարկումներից, որոնք, որպես կանոն, տրվում են միջմկանային՝ ձեռքից (դելտայաձև մկանի շրջանում) կամ ազդրից (առաջակողմնային հատվածում) երեխաների հետևյալ տարիքներում՝
- 2 ամսական
- 4 ամսական
- 6 ամսական
- 15-18 ամսական
- 4-6 տարեկան:
7-18 տարեկան երեխաների պատվաստումը
Բուստերային ներարկում խորհուրդ է տրվում երեխաների 11-12 տարեկան հասակում: Այս բուստերը կոչվում է Tdap պատվաստում: Եթե ձեր երեխան այս տարիքում չի ստացել բուստեր, խոսեք նրա բժշկի հետ համապատասխան տարբերակների մասին:
19 տարեկան և ավելի մեծ չափահասների պատվաստումը
Բուստերային ներարկում խորհուրդ է տրվում չափահասներին յուրաքանչյուր 10 տարին մեկ: Սա կարող է իրականացվել Փդապ (Tdap) կամ ԱՓԴ (TD) պատվաստանյութերից մեկնումեկով: Եթե դուք մանկական հասակում չեք պատվաստվել տետանուսի դեմ կամ համոզված չեք ձեր պատվաստման կարգավիճակի մասին, զրուցեք ձեր բժշկի հետ Փդապ (Tdap) պատվաստանյութ ստանալու մասին:
Պատվաստումը հղիության ընթացքում
Բուստեր խորհուրդ է տրվում հղիության 3-րդ եռամսյակում՝ մոր պատվաստման ժամանակացույցից անկախ:
Այլ խորհուրդներ
- Խնդրեք ձեր բժշկին, որ պարբերաբար ստուգի ձեր պատվաստման կարգավիճակը:
- Ստուգեք ձեր պատվաստման կարգավիճակը, եթե նախատեսում եք կատարել միջազգային ուղևորություններ:
- Այն անձիք որոնք չեն պատվաստվել պետք է պարտադիր ստանան պատվաստում վնասվածք ստանալուց 48 ժամվա ընթացքում:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-01-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024