Փայտացումը կամ տետանուսը նյարդային համակարգի լուրջ հիվանդություն է, որը հարուցվում է թույն (տոքսին) արտադրող բակտերիայով։
Հիվանդությունն առաջացնում է մկանային կծկանքներ (սպազմ) կամ ջղաձգումներ (ցնցում), մասնավորապես, ծնոտի և պարանոցի շրջանում։ Տետանուսը հաճախ հայտնի է որպես տրիզմ (ծնոտի ծամիչ մկանների սպազմ կամ պրկանք)։
Տետանուսի սուր բարդությունները կարող են վտանգել մարդու կյանքը։ Այս հիվանդությունը բուժում չունի, իսկ բուժական միջոցառումները կենտրոնանում են ախտանիշների և բարդությունների կառավարման վրա՝ քանի դեռ տետանուսի թույնի ազդեցությունները չեն անհետացել։
Պատվաստումների լայն օգտագործման շնորհիվ ԱՄՆ-ում և այլ զարգացած երկրներում այս հիվանդության դեպքերը դարձել են խիստ հազվադեպ։ Այնուամենայնիվ, տետանուսը կարող է վտանգ ներկայացնել այն մարդկանց, ովքեր չեն հետևում իրենց պատվաստումների օրացույցին։ Սա ավելի հատուկ է զարգացող երկրների հասարակություններին։
Հոդվածը հրապարակվել է՝ 25-01-2024
Վերջին վերանայում՝ 08-05-2024