Չափավորից մինչև ծանր ընթացքով թալասեմիայի հնարավոր բարդությունները կարող են ներառել հետևյալը:
- Երկաթի գերկուտակում. թալասեմիայով մարդիկ կարող են իրենց օրգանիզմում կուտակել չափազանց շատ երկաթ՝ պայմանավորված կամ բուն հիվանդությամբ, կամ էլ հաճախակի արյան փոխներարկումներով: Երկաթի չափազանց մեծ քանակները կարող են հանգեցնել սրտի, լյարդի և օրգանիզմի նյութափոխանակությունը կարգավորող հորմոններ արտադրող ներզատական (էնդոկրին) համակարգի վնասման:
- Վարակ․ թալասեմիայով մարդիկ ունեն վարակների նկատմամբ ավելի բարձր խոցելություն: Վարակների ռիսկը մեծանում է հատկապես փայծաղը հեռացնելուց հետո:
Ծանր թալասեմիայի դեպքում կարող են առաջանալ հետևյալ բարդությունները:
- Ոսկրերի ձևափոխություններ (դեֆորմացիաներ). թալասեմիան կարող է առաջացնել ոսկրածուծի ծավալի մեծացում, որի պատճառով՝ ոսկորների լայանացում: Սա կարող է հանգեցնել ոսկրերի ոչ նորմալ կառուցվածքի, հատկապես դեմքի և գանգի շրջանում: Ոսկրածուծի ընդլայնումը նաև առաջացնում է ոսկորների բարակեցում և փխրունացում մեծացնելով դրանց կոտրվելու հավանականությունը:
- Փայծաղի մեծացում (սպլենոմեգալիա)․ փայծաղն օգնում է վարակների դեմ օրգանիզմի պայքարին, ինչպես նաև արյունը զտում է անցանկալի նյութերից, ինչպիսիք են ծերացած կամ վնասված արյան բջիջները: Թալասեմիան հաճախ ուղեկցվում է մեծ քանակությամբ արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտների) քայքայմամբ, որը հանգեցնում է նրան, որ ձեր փայծաղը մեծանում է և աշխատում է նորմայից ավելի ծանրաբեռնված: Սպլենոմեգալիան կարող է վատթարացնել սակավարյունությունը (անեմիա), ինչպես նաև կրճատել փոխներարկված արյան կարմիր բջիջների կյանքի տևողությունը: Եթե ձեր փայծաղի չափերը խիստ մեծացել են, բժիշկը կարող է խորհուրդ տալ այս օրգանի հեռացում:
- Աճի դանդաղում. թալասեմիայով հիվանդ երեխաների մոտ սակավարյունությունը կարող է առաջացնել նրանց աճի դանդաղում և սեռական հասունացման հապաղում:
- Սրտային խնդիրներ. ծանր թալասեմիան կարող է ուղեկցվել կանգային սրտային անբավարարությամբ և սրտի ռիթմի խանգարումներով (առիթմիա):
Հոդվածը հրապարակվել է՝ 14-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024