Թալասեմիայի թեթև ձևերը բուժման կարիք չունեն:
Չափավորից մինչև ծանր թալասեմիայի բուժումը կարող է ներառել հետևյալը:
- Հաճախակի արյան փոխներարկումներ. թալասեմիայի ավելի ծանր ձևերը, որոնք ուղեկցվում են ծանր սակավարյունությամբ (անեմիա), հաճախ պահանջում են հաճախակի արյան փոխներարկում, հնարավոր է՝ մի քանի շաբաթը մեկ: Ժամանակի ընթացքում արյան փոխներարկումը կարող է առաջացնել ձեր արյան մեջ երկաթի կուտակում, որը կարող է վնասել սիրտը, լյարդը և այլ օրգաններ:
- Խելատացնող բուժում. սա բուժում է արյունից ավելորդ երկաթը հեռացնելու համար: Երկաթը կարող է կուտակվել կանոնավոր փոխներարկման արդյունքում: Թալասեմիայով տառապող որոշ մարդկանց մոտ, ովքեր կանոնավոր փոխներարկումներ չեն ստանում, նույնպես կարող է զարգանալ երկաթի ավելցուկ: Ավելորդ երկաթի հեռացումը կենսական նշանակություն ունի ձեր առողջության համար։ Ավելորդ երկաթից ազատվելու համար ձեզ կարող է անհրաժեշտ լինել բերանային (օրալ) դեղամիջոցների օգտագործում, ինչպիսիք են Դեֆերասիրոքսը (Էքսյադե, Յադենու) կամ Դեֆերիպրոնը (Ֆերրիպրոքս): Մեկ այլ դեղամիջոց՝ Դեֆերօքսամինը (Դեսֆերալ), տրվում է ամենօրյա ներարկումներով։
- Ցողունային բջիջների փոխպատվաստում. սա նաև կոչվում է ոսկրածուծի փոխպատվաստում և կարող է առաջարկվել որոշ իրավիճակներում: Ծանր թալասեմիայով երեխաների մոտ այս միջամտությունը կարող է վերանել ողջ կյանքի ընթացքում արյան փոխպատվաստումներ ստանալու և, դրա հետ կապված, երկաթի ավելցուկը վերահսկող դեղամիջոցներ ընդունելու կարիքը: Ցողունային բջիջների փոխպատվաստման դեպքում համապատասխան (HLA համատեղելի) դոնորից, սովորաբար՝ հիվանդի եղբորից կամ քրոջից, վերցվում և հիվանդին ներարկվում են ցողունային բջիջներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024