Դուք կարող եք ինքներդ նպաստել ձեր թալասեմիայի կառավարմանը՝ պատշաճ կերպով հետևելով ձեր նշանակումներին և ձեր ապրելակերպը դարձնելով առողջ:
- Խուսափեք ավելորդ երկաթից. եթե ձեր բժիշկն այս մասին որևէ առանձնահատուկ ցուցում չի տվել, մի՛ ընդունեք երկաթ պարունակող վիտամինային կամ այլ հավելումներ:
- Անցեք առողջ սննդակարգի. առողջ սնվելը կարող է օգնել, որ ավելի լավ զգաք և բարձրացնեք ձեր կենսաուժը: Ձեր բժիշկը նաև կարող է առաջարկել ֆոլաթթվի հավելումներ, որոնք կարող են խթանել ձեր օրգանիզմում նոր արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտների) արտադրությունը: Ձեր ոսկորներն առողջ պահելու համար համոզվեք, որ ձեր սննդակարգը պարունակում է բավարար քանակությամբ կալցիում և վիտամին D: Հարցրեք ձեր բժշկին, թե որն է ճիշտ քանակությունը ձեզ համար և արդյոք ձեզ անհրաժեշտ է հավելումներ ստանալ: Հարցրեք ձեր բժշկին նաև այլ հավելումներ, օրինակ՝ ֆոլաթթու ընդունելու մասին: Սա B վիտամինի տեսակ է, որն օգնում է արյան կարմիր բջիջների ձևավորմանը:
- Խուսափեք վարակներից. հաճախակի լվացեք ձեռքերը և խուսափեք հիվանդ մարդկանց հետ անմիջականորեն շփվելուց։ Սա հատկապես կարևոր է, եթե հեռացրել եք ձեր փայծաղը: Ձեզ նաև անհրաժեշտ կլինի գրիպի դեմ տարեկան պատվաստում, ինչպես նաև պատվաստումներ մենինգիտի, թոքաբորբի և հեպատիտ B-ի կանխարգելման համար: Եթե ձեզ մոտ զարգացել է ջերմություն կամ վարակի այլ գանգատներ և ախտանշաններ, առանց ուշացնելու դիմեք ձեր բժշկին՝ վաղ և ճիշտ բուժում ստանալու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024