Կան թալասեմիայի մի քանի տեսակներ, և գանգատներն ու ախտանիշները կախված են ձեր վիճակի տեսակից և ծանրության աստիճանից:
Թալասեմիայի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝
- հոգնածություն
- թուլություն
- գունատ կամ դեղնավուն մաշկ
- դիմային ոսկորների ձևափոխություններ (ոսկրածուծի ավելի մեծ ծավալ զբաղեցնելու և ոսկրի լայանացման պատճառով)
- աճի հապաղում (նաև՝ սեռահասունացման հետաձգում)
- այտուցված որովայն
- մեզի մգացում:
Որոշ նորածինների մոտ թալասեմիայի ախտանիշներն առկա են ի ծնե, իսկ մյուսների մոտ դրանք զարգանում են կյանքի առաջին երկու տարիների ընթացքում: Որոշ մարդիկ, ովքեր ունեն միայն մեկ ախտահարված հեմոգլոբինային գեն, չունեն թալասեմիայի ախտանիշներ:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և հանդիպեք ձեր երեխայի բժշկի հետ, եթե ձեր երեխան ունի թալասեմիայի գանգատներից կամ ախտանիշներից որևէ մեկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024