Կրծքային ելաքնցքի համախտանիշը (ԿԵՀ) հաճախ առաջանում է պարանոցի ստորին հատվածի և ուսագոտու (անութափոսի) միջև ընկած համանուն տարածության մեջ նյարդերի և արյունատար անոթների ճնշման կամ սեղմման պատճառով։
Նյարդերի կամ անոթների սեղմվելու պատճառները տարբեր են և կարող են ներառել հետևյալը։
- Անատոմիական առանձնահատկություններ. որոշ մարդիկ կարող են ծնվել պարանոցի շրջանի հավելյալ կողոսկրով՝ ընկած 1-ին կողից վերև։ Սա նաև կոչվում է պարանոցային կող և կարող է սեղմել նյարդերն ու արյունատար անոթները (պարանոցային կողի համախտանիշ): Այլ դեպքերում նյարդերի ու անոթների սեղմվելու պատճառ կարող է դառնալ ողնաշարից դեպի կող ձգվող պինդ շարակցական (ֆիբրոզ) հյուսվածքը:
- Վատ կեցվածք. ձեր ուսերը կախ գցելը կամ գլուխն առաջ թեքած դիրքում պահելը կարող է առաջացնել կրծքային ելքանցքի հատվածի սեղմում և նեղացում:
- Տրավմա. տրավմատիկ միջադեպը, ինչպիսին է ավտովթարը, կարող է առաջացնել ներքին կառուցվածքային փոփոխություններ, որոնք հետո սեղմում են կրծքային ելքանցքով անցնող նյարդերը: Տրավմատիկ պատահարի հետ կապված ախտանիշները հաճախ զարգանում են դեպքից բավականին ուշ:
Ռիսկի գործոններ
Կան մի քանի գործոններ, որոնք ըստ երևույթին մեծացնում են կրծքային ելքանցքի համախտանիշի ռիսկը:
- Սեռ. կանայք ավելի քան երեք անգամ ավելի հաճախ են ախտորոշվում կրծքային ելքանցքի համախտանիշով, քան տղամարդիկ:
- Տարիք. կրծքային ելքանցքի համախտանիշը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, սակայն առավել հաճախ ախտորոշվում է 20-ից 50 տարեկան չափահասների շրջանում:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-01-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024