Այս վիճակի բարդությունները բխում են կրծքային ելքֆանցքի համախտանիշի (ԿԵՀ) տեսակից:
Եթե ունեք ձեռքի այտուց կամ ցավոտ գունափոփոխություն, կարևոր է դիմել անհետաձգելի բուժօգնության: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել արյան մակարդուկների (թրոմբի) կամ անևրիզմայի բուժում:
Նյարդածին (նեյրոգեն) ԿԵՀ-ի դեպքում նյարդի կրկնվող սեղմումը կարող է հանգեցնել երկարատև վնասման, որն իր հերթին առաջացնի քրոնիկ ցավ կամ հաշմանդամություն՝ ձեռքի շարժունակության թուլացում կամ կորուստ: Նյարդածին ԿԵՀ-ը կարող է շփոթվել հոդերի կամ մկանների այլ վնասվածքների հետ: Եթե ախտանշանները չեն բարելավվում, կարևոր է դիմել բժշկի՝ զննման և հետազոտությունների համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-01-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024