Կրծքային ելքանցքի համախտանիշը (ԿԵՀ) առողջական վիճակների խումբ է, երբ առկա է ճնշում կամ սեղմում պարանոցի և ուսի միջև ընկած հատվածի արյունատար անոթների կամ նյարդերի վրա:
Պարանոցի ստորին հատվածից դեպի անութափոս տանող այս անցուղին հայտնի է որպես կրծքային ելքանցք կամ կրծքային վերին անցք: Կրծքային ելքանցքի արյունատար անոթների և նյարդերի սեղմումը կարող է առաջացնել ուսային և պարանոցային ցավ։ Այն նաև կարող է առաջացնել ձեռքի մատների թմրածություն:
Կրծքային ելքանցքի համախտանիշի տարածված պատճառներից են ավտովթարից ստացված տրավման, աշխատանքի կամ սպորտի ժամանակ կրկնվող վնասվածքները և հղիությունը: Բնածին անատոմիական առանձնահատկութունները, ինչպիսին է լրացուցիչ կամ անկանոն կողոսկր ունենալը (պարանոցային կողի համախտանիշ), նույնպես կարող են առաջացնել ԿԵՀ: Երբեմն կրծքային ելքի համախտանիշի պատճառը հայտնի չէ:
Բուժումը հաճախ ներառում է ֆիզիոթերապիա և ցավազրկողներ: Շատ դեպքերում սա բարելավում է վիճակը: Որոշ դեպքերում կարող է առաջարկվել վիրահատություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-01-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024