Եթե ձեզ մոտ ախտորոշվել է կրծքային ելքանցքի համախտանիշ, ֆիզիոթերապևտը կարող է ձեզ հանձնարարել, որ վարժություններ անեք տանը:
Այդ հատուկ վարժությունները կարող են ամրապնդել և օժանդակել ձեր կրծքային ելքանցքը շրջապատող մկանները:
Ընդհանուր առմամբ, ձեր ուսագոտու և կրծքային ելքանցքը շրջապատող մկանների վրա ավելորդ լարվածությունից (սթրեսից) խուսափելու համար`
- մշտապես հետևեք և պահպանեք իրանի և գլխի ճիշտ կեցվածք
- հաճախակի ընդմիջեք ձեր աշխատանքը՝ կատարելու ձեր բժշկի կամ ֆիզիոթերապևտի կողմից առաջարկված վարժությունները կամ ձգումները
- պահպանեք ձեր առողջ քաշը
- հոգ տարեք, որ ձեր աշխատանքային պայմանները թույլ տան ապահովելու մարմնի ճիշտ կեցվածք և կանխարգելեն ախտանիշների վատթարացումը
- նուրբ մերսեք ձեր ուսերը և կրծքային ելքանցքի շրջանը
- փորձեք ցավոտ շրջանը տաքացնող միջոցներ (ջեռակ)
- սովորեք և կատարեք թուլացնող (ռելաքսացիոն) միջոցառումներ, ինչպիսիք են խոր շնչառությունը, մեդիտացիան և ձգումները:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-01-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024