Եթե կրծքային ելքանցքի սեղմման ռիսկի տակ եք, խուսափեք ուսագոտու կամ ձեռքերի կրկնվող շարժումներից և ծանր առարկաներ բարձրացնելուց:
Եթե ունեք ավելորդ քաշ կամ գեր եք, նիհարելը կարող է օգնել ձեզ կանխելու կամ թեթևացնելու կրծքային ելքանցքի համախտանիշի (ԿԵՀ) գանգատներն ու ախտանիշները:
Նույնիսկ եթե չունեք կրծքային ելքի համախտանիշի ախտանիշներ, խուսափեք ձեր ուսին ծանր պայուսակներ կրելուց: Սա կարող է մեծացնել կրծքային ելքանցքի վրա գործադրվող ճնշումը: Ամեն օր ձգվեք և կատարեք այնպիսի վարժանքներ, որոնք ամուր և ճկուն են պահում ձեր ուսագոտու մկանները:
Ամենօրյա ձգումները, որոնք կենտրոնացած են կրծքավանդակի, պարանոցի և ուսերի վրա, կարող են օգնել ուսագոտու մկանների ուժի բարելավմանը և կրծքային ելքանցքի համախտանիշի կանխարգելմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-01-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024