Գրադարան
Թրոմբոֆլեբիտ

1 րոպե
Թրոմբոֆլեբիտը բորբոքային գործընթաց է, որը հանգեցնում է արյան մակարդուկի՝ թրոմբի ձևավորմանը և արգելափակում (խցանում) է մեկ կամ մի քանի երակ, սովորաբար՝ ոտքերում:
Ախտահարված երակը կարող է լինել մաշկի մակերեսին մոտ (մակերեսային թրոմբոֆլեբիտ) կամ մկանների խորքում (խորանիստ երակների թրոմբոզ):
Թրոմբոֆլեբիտի պատճառներից են տրավման, վիրահատությունը կամ երկարատև անգործությունը:
Խորանիստ երակների թրոմբոզը (ԽԵԹ) մեծացնում է ծանր առողջական խնդիրների ռիսկը: Այն սովորաբար բուժվում է արյունը նոսրացնող (ջրիկացնող) դեղամիջոցներով: Մակերեսային թրոմբոֆլեբիտը նույնպես երբեմն բուժվում է արյունը նոսրացնող դեղամիջոցներով:
Հոդվածը տեղադրվել է՝ 25-07-2023 վերանայվել է՝ 25-07-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: