Գրադարան

Թրոմբոֆլեբիտ․ կանխարգելում

Թրոմբոֆլեբիտ․ կանխարգելում

Time Read 1 րոպե

Երկարատև թռիչքի կամ ավտոմեքենայով ուղևորության ժամանակ անշարժ նստած վիճակը կարող է հանգեցնել ձեր կոճերի և սրունքների այտուցմանը և մեծացնել թրոմբոֆլեբիտի ռիսկը:

Արյան մակարդուկի (թրոմբի) առաջացումը կանխելու համար հետևեք այս խորհուրդներին:

  • Հաճախակի վեր կացեք և քայլեք. եթե ​​թռչում եք կամ ուղևորվում եք գնացքով կամ ավտոբուսով, ամեն ժամը մեկ վեր կացեք և քայլեք միջանցքով: Եթե ​​մեքենա եք վարում, ամեն ժամը մեկ կանգ առեք, իջեք մեքենայից և մի քանի րոպե քայլեք մոտակայքում:
  • Պարբերաբար շարժեք ձեր ոտքերը. ամեն ժամը մեկ առնվազն 10 րոպե շարժեք ձեր ոտնաթաթերը, զգուշորեն սեղմեք դրանք հատակին կամ ձեր առջև գտնվող ոտքերի հենակին:
  • Խմեք շատ ջուր կամ ոչ ալկոհոլային հեղուկներ՝ ջրազրկումից խուսափելու համար:

Հոդվածը տեղադրվել է՝ 25-07-2023 վերանայվել է՝ 25-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով