Գրադարան

Թրոմբոֆլեբիտ․ ախտորոշում

Թրոմբոֆլեբիտ․ ախտորոշում

Time Read 1 րոպե

Թրոմբոֆլեբիտն ախտորոշելու համար բժիշկը ձեզ կհարցնի ձեր գանգատների մասին և կփնտրի ձեր մաշկի մակերեսին մոտ ախտահարված երակներ:

Որոշելու համար, թե արդյոք ունեք մակերեսային թրոմբոֆլեբիտ կամ խորանիստ երակային թրոմբոզ (ԽԵԹ), ձեր բժիշկը կարող է ընտրել հետևյալ հետազոտություններից մեկնումեկը:

  • Գերձայնային հետազոտություն. ձեր ոտքի տուժած շրջանի մակերեսին հպող և շարժող փոքր սարքը (տվիչ կամ տրանսդյուսեր) ձայնային ալիքներ է ուղարկում ձեր ոտքի մեջ: Երբ այդ ալիքներն անցնում են ձեր ոտքի հյուսվածքների միջով և ետ անդրադարձվում, համակարգիչն ալիքները վերածում է գերձայնային ապարատի էկրանին արտացոլվող շարժական պատկերի: Գերձայնային հետազոտության տեսակներից մեկը, որը կոչվում է դոպլեր (դուպլեքս), կարող է հաստատել ախտորոշումը և տարբերակել մակերեսային և խորը երակային թրոմբոզը:
  • Արյան թեստ. արյան մակարդուկ (թրոմբ) ունեցող գրեթե յուրաքանչյուր ոք ունի արյան մեջ D դիմեր կոչվող բնական մակարդուկ լուծող նյութի բարձրացած մակարդակ: Սակայն D դիմերի մակարդակները կարող են բարձրանալ նաև այլ վիճակներում: Ուստի, D դիմեր թեստի արդյունքը վերջնական չէ, սակայն կարող է հուշել հետագա հետազոտությունների անհրաժեշտության մասին: Այն նաև օգտակար է ԽԵԹ-ը բացառելու և թրոմբոֆլեբիտի կրկնակի առաջացման ռիսկի տակ գտնվող մարդկանց նույնականացնելու համար:

Հոդվածը տեղադրվել է՝ 25-07-2023 վերանայվել է՝ 25-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով