Բացի դեղորայքային բուժումներից, ինքնօգնության և տնային միջոցները կարող են օգնել մեղմացնելու թրոմբոֆլեբիտի հետ կապված գանգատները և բարդությունները:
Եթե ունեք մակերեսային թրոմբոֆլեբիտ՝
- օրական մի քանի անգամ կիրառեք ջեռակ, որ տաքացնեք տուժած տարածքը
- նստած կամ պառկած վիճակում բարձր դիրք տվեք ձեր տուժած վերջույթին
- եթե ձեր բժիշկը խորհուրդ է տալիս, օգտագործեք որևէ սովորական ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոց (ՈՍՀԲԴ), օրինակ՝ Իբուպրոֆեն (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ Նապրոքսեն նատրիում (Ալեվե և այլն):
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ընդունում եք արյունը նոսրացնող (ջրիկացնող) այլ դեղամիջոց, ինչպիսին է Ասպիրինը:
Եթե ունեք խորը երակային թրոմբոզ՝
- ըստ ձեր բժշկի հրահանգների օգտագործեք արյունը նոսրացնող դեղամիջոցներ՝ բարդությունների կանխարգելման համար
- նստած կամ պառկած վիճակում բարձր դիրք տվեք ձեր ոտքին, եթե այն այտուցված է
- հագեք ճնշող (կոմպրեսիոն) գուլպաներ, ինչպես հրահանգել է ձեր բժիշկը։
Ի լրումն վերոնշյալի, նկատի ունեցեք, որ անկողնային ռեժիմ խորհուրդ չի տրվում, եթե չկան շարժումը սահմնափակող լուրջ խնդիրներ կամ այդ մասին չի զգուշացրել ձեր բժիշկը։ Սուր ցավի և այտուցի բացակայության դեպքում խորհուրդ են տրվում զբոսանքներ և ոչ շատ ծանրաբեռնող ֆիզիկական վարժանքներ։
Հոդվածը հրապարակվել է՝ 25-07-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024