Գրադարան

Վահանաձև գեղձի քաղցկեղ

Վահանաձև գեղձի քաղցկեղ

Time Read 1 րոպե

​Վահանաձև գեղձի քաղցկեղը զարգանում է, երբ այս օրգանի ձևափոխված բջիջները սկսում են անկառավարելի կերպով կիսվել ու շատանալ:

Վահանաձև գեղձը թիթեռնիկանման փոքր գեղձ է, որը տեղակայված է պարանոցի հիմքում, ադամախնձորից անմիջապես ներքև: Վահանաձև գեղձն արտադրում է հորմոններ, որոնք կարգավորում են սրտի ռիթմը, արյան ճնշումը, մարմնի ջերմաստիճանը և քաշը:

Վահանաձև գեղձի քաղցկեղը վաղ փուլերում կարող է որևէ ախտանիշ չառաջացնել: Այնուամենայնիվ, աճելով, քաղցկեղը կարող է առաջացնել ցավ և պարանոցի ուռածություն:

Բժիշկները տարբերում են վահանաձև գեղձի քաղցկեղի մի քանի տեսակներ: Դրանց մի մասն աճում է դանդաղորեն, մինչդեռ մյուսները կարող են լինել խիստ ագրեսիվ: Վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքերի մեծ մասը կարող է բուժմամբ լավանալ:

Աշխարհում վահանաձև գեղձի քաղցկեղի տարածվածությունը դրսևորում է աճի միտումներ: Որոշ բժիշկներ կարծում են, որ սա պայմանավորված է ախտորոշիչ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, որոնք թույլ են տալիս գտնել փոքր քաղցկեղային օջախներ, որոնք անցյալում մնում էին անհայտ:

Հոդվածը տեղադրվել է՝ 15-06-2018 վերանայվել է՝ 13-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով