Գրադարան

Վահանաձև գեղձի քաղցկեղ. ախտանիշներ

Վահանաձև գեղձի քաղցկեղ. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Վահանաձև գեղձի քաղցկեղը վաղ փուլերում սովորաբար որևէ գանգատ կամ ախտանիշ չի առաջացնում:

Հիվանդության ավելի ուշ փուլերում, երբ քաղցկեղն աճում է, կարող է առաջացնել՝

  • ուռածություն (հանգույց), որը կարող է զգացվել պարանոցի մաշկի տակ
  • ձայնի փոփոխություններ, այդ թվում՝ կոպտացում կամ խռպոտացում
  • կլման դժվարություն (դիսֆագիա)
  • պարանոցի և կոկորդի շրջանի ցավ
  • պարանոցի ավշային հանգույցների այտուց
  • երբեմն «կոկորդային» բնույթի դժվարաշնչություն:

Ե՞րբ դիմել բժշկին

Եթե ունեք վերոնշյալ ախտանիշներից մեկնումեկը, որոնք անհանգստացնում են, պայմանավորվեք և այցելեք բժշկին:

Հոդվածը տեղադրվել է՝ 25-06-2021 վերանայվել է՝ 13-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով