Վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղի ռիսկը բարձրացնող գենային մուտացիաներ ժառանգած չափահասներին և երեխաներին կարող է առաջարկվել քաղցկեղը կանխարգելող վահանաձև գեղձի վիրահատական հեռացում (կանխարգելիչ թիրեոիդէկտոմիա): Զրուցեք այս թեմայի շուրջ բժշկի և գենետիկական խորհրդատուի հետ, եթե պատկանում եք բարձր ռիսկի խմբին:
Ատոմային էլեկտրակայանների մոտակայքում բնակվող մարդիկ
Երբեմն ատոմային էլեկտրակայանների մերձակայքում ապրող բնակիչներին տրամադրվում է վահանաձև գեղձի ճառագայթումն արգելափակող դեղամիջոց՝ կալիումի յոդիդ: Նույն դեղամիջոցը կարող է տրվել նաև ատոմային արտահոսքի դեպքերում:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։