Գրադարան

Վահանաձև գեղձի քաղցկեղ. բարդություններ

Վահանաձև գեղձի քաղցկեղ. բարդություններ

Time Read 1 րոպե

Չնայած բուժմանը, վահանաձև գեղձի քաղցկեղը կարող է վերադառնալ, նույնիսկ եթե գեղը հեռացվել է:

Սա կարող է տեղի ունենալ, երբ մինչև վահանաձև գեղձի հեռացումը քաղցկեղային բջիջները հասցրել են տարածվել գեղձից դուրս:

Վահանաձև գեղձի քաղցկեղը կարող է կրկին ի հայտ գալ՝

  • պարանոցի ավշային հանգույցներում
  • վիրահատությունից հետո մնացած գեղձային հյուսվածքի փոքր կտորներում
  • օրգանիզմի այլ շրջաններում, օրինակ՝ թոքերում և ոսկրերում:

Վահանաձև գեղձի կրկնվող քաղցկեղները կարող են բուժվել: Դրանք հնարավորինս վաղ հայտնաբերելու համար բժիշկը կարող է խորհուրդ տալ կանոնավոր արյան թեստեր կամ պատկերային հետազոտություններ:

Հոդվածը տեղադրվել է՝ 25-06-2021 վերանայվել է՝ 13-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով