Բազմաթիվ դեպքերում ականջներում աղմուկը կամ տինիտուսը մի բանի արդյունք է, որը հնարավոր չէ կանխել:
Այնուամենայնիվ, որոշ նախազգուշական միջոցներ կարող են օգնել, որ կանխարգելեք ականջներում աղմուկի որոշակի տեսակները:
- Պաշտպանեք ձեր լսողությունը. բարձր ձայների ազդեցությունը ժամանակի ընթացքում կարող է վնասել ականջների նյարդերը՝ առաջացնելով լսողության կորուստ և ականջներում աղմուկ: Փորձեք սահմանափակել բարձր ձայների ազդեցությունը ձեզ վրա: Եվ եթե դուք չեք կարող խուսափել բարձր ձայներից, օգտագործեք ականջի պաշտպանության միջոցներ, որոնք կօգնեն ձեր լսողության պահպանմանը: Եթե օգտագործում եք շղթայական սղոցներ, երաժիշտ եք, աշխատում եք այնպիսի արդյունաբերությունում, որն օգտագործում է բարձր ձայն արձակող մեքենաներ կամ սարքեր կամ օգտագործում եք հրազեն (հատկապես՝ ատրճանակներ կամ որսորդական հրացաններ), միշտ ձեր ականջներին կրեք որևէ պաշտպանիչ միջոց:
- Իջեցրեք ձայնը. առանց ականջի պաշտպանության ուժեղ երաժշտության երկարատև ազդեցությունը կամ ականջակալներով շատ բարձր ձայնով երաժշտություն լսելը կարող են առաջացնել լսողության կորուստ և ականջներում աղմուկ:
- Հոգ տարեք ձեր սրտանոթային առողջության մասին. կանոնավոր վարժանքները, ճիշտ՝ առողջ սնվելը և ձեր արյունատար անոթներն առողջ պահելու համար այլ քայլեր ձեռնարկելը կարող են օգնել, որ կանխեք գիրության և արյունատար անոթների խանգարումների հետ կապված ականջներում աղմուկը:
- Սահմանափակեք ալկոհոլը, կոֆեինը և նիկոտինը. այս նյութերը, հատկապես ավելցուկային օգտագործման դեպքում, կարող են ազդել արյան հոսքի վրա և նպաստել ականջներում աղմուկի առաջացմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-05-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024