Հաճախ ականջներում աղմուկները կամ տինիտուսը չեն կարող բուժվել:
Որոշ մարդիկ, սակայն, վարժվում են դրան և ավելի քիչ են դրանք նկատում, քան սկզբում: Շատերի համար առօրյայի որոշակի շտկումները ախտանշաններն ավելի քիչ անհանգստացնող են դարձնում: Հետևյալ խորհուրդները կարող են ձեզ օգնել:
- Պաշտպանեք ձեր լսողությունը. ժամանակի ընթացքում բարձր ձայների ազդեցությունը կարող է վնասել ականջների նյարդերը՝ առաջացնելով լսողության կորուստ և ականջներում աղմուկ: Ձեր ախտանիշները չվատանալու համար միջոցներ ձեռնարկեք ձեր լսողությունը պաշտպանելու համար: Եթե օգտագործում եք շղթայական սղոցներ, երաժիշտ եք, աշխատում եք այնպիսի արդյունաբերությունում, որն օգտագործում է բարձր ձայն առաջացնող մեքենաներ կամ օգտագործում եք հրազեն (հատկապես՝ ատրճանակներ կամ որսորդական հրացաններ), միշտ կրեք ձեր ականջները ծածկող պաշտպանիչ միջոցներ:
- Նվազեցրեք ձայնը. ականջակալների միջոցով շատ բարձր ձայնով երաժշտություն լսելը կարող է նպաստել լսողության կորստին և ականջներում աղմուկի առաջացմանը:
- Օգտագործեք «սպիտակ» աղմուկ. եթե ականջներում աղմուկը հատկապես նկատելի է լուռ միջավայրում, փորձեք օգտագործել «սպիտակ» աղմուկի սարք՝ ականջներում առկա աղմուկը քողարկելու համար: Եթե չունեք նման սարք, ձեզ նաև կարող են օգնել միացված օդափոխիչը, մեղմ երաժշտությունը կամ միօրինակ ձայները:
- Սահմանափակեք ալկոհոլը, կոֆեինը և նիկոտինը. այս նյութերը, հատկապես ավելցուկային օգտագործման դեպքում, կարող են ազդել արյան հոսքի վրա և նպաստել ականջներում աղմուկների առաջացմանը կամ վատթարացմանը:
Այլընտրանքային բժշկություն
Քիչ տվյալներ կան այն մասին, որ այլընտրանքային բժշկությունն արդյունավետ է ականջների աղմուկի դեպքում: Այնուամենայնիվ, որոշ այլընտրանքային թերապիաներ, որոնք փորձված են այս վիճակի համար, ներառում են՝
- ասեղնաբուժություն
- Գինկգո բիլոբա
- Մելատոնին
- ցինկի հավելումներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-05-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024