Նորմալ իմունային համակարգով մարդկանց մոտ քիչ հավանական է, որ տոքսոպլազմոզն առաջացնի բարդություններ:
Այնուամենայնիվ, երբեմն կարող է զարգանալ աչքի վարակ: Չբուժված վարակները կարող են բերել կուրության:
Եթե ձեր իմունային համակարգը թուլացած է (օրինակ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի դեպքում), տոքսոպլազմոզը կարող է բարդանալ կյանքին սպառնացող այնպիսի հիվանդություններով, ինչպիսին էնցեֆալիտն է՝ գլխուղեղի ծանր վարակը կամ թոքաբորբը: ՁԻԱՀ-ով մարդկանց մոտ չբուժված տոքսոպլազմային էնցեֆալիտը կարող է ունենալ մահացու ելք:
Բնածին տոքսոպլազմոզով երեխաների մոտ կարող են զարգանալ հաշմանդամության բերող բարդություններ, այդ թվում՝
- լսողության կորուստ (նեյրոսենսոր խլություն)
- մտավոր հետամնացություն
- տեսողության կորուստ (կուրություն)
- հազվադեպ՝ քթի արատներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-03-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024