Տոքսոպլազմային ակտիվ վարակի դեպքում նշանակվում է դեղորայքային բուժում:
Դեղամիջոցների դեղաչափերը և բուժման տևողությունը կախված են տարբեր գործոններից, այդ թվում՝ վարակի ծանրության աստիճան, իմունային համակարգի վիճակ, վարակի տեղակայում և այլն: Եթե հղի եք, կարևոր է նաև հղիության փուլը:
Բժիշկը կարող է նշանակել որոշ դեղամիջոցների համակցումներ:
- Պիրիմեթամին (Դարապրիմ). սա միկրոօրգանիզմներով հարուցված վարակի դեմ պայքայի դեղամիջոց է, որը տիպիկ դեպքերում օգտագործվում է մալարիայի բուժման մեջ: Երկարատև օգտագործման դեպքում առաջացնել ֆոլատի պակաս (դեֆիցիտ): Պրիրմեթամինի մյուս հնարավոր կողմնակի ազդեցություններից են կարմիր ոսկրածուծի ընկճումը և լյարդի թունավոր ախտահարումը:
- Կալցիումի լևկովորին. սա օգնում է նախորդ դեղամիջոցի կողմից ֆոլաթթվի փոխանակության կարգավորմանը:
- Սուլֆադիազին. սա հակաբիոտիկ է, որը Պիրիմեթամինի հետ զուգակցված օգտագործվում է տոքսոպլազմոզի բուժման մեջ:
- Այլ դեղամիջոցներից են՝ Կլինդամիցին (Կլեոցին), Ազիթրոմիցին (Զիտրոմաքս) և այլն:
Նորածինների բուժումը
Նորածինների դեղորայքային բուժոըւմը կարող է շարունակվել 1-2 տարի, որի ընթացքում պետք է պարբերաբար ստուգել դեղերի կողմնակի ազդեցությունները, ինչպես նաև տեսողական խնդիրները, ֆիզիկական, մտավոր և ընդհանուր զարգացումը:
Աչքերի վարակի լրացուցիչ բուժումը
Աչքի վարակ զարգանալու դեպքում ընդհանուր բուժմանը զուգահեռ նշանակվում են տեղային հակաբորբոքային ստերոիդներ (գլյուկոկորտիկոիդներ):
Հոդվածը հրապարակվել է՝ 06-03-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024