Ավտոմեքենա վարելիս կապեք ամրագոտիները և ստուգեք օդապարկերը. ավտովթարները գանգուղեղային տրավմաների ամենահաճախ հանդիպող պատճառներից են: Կապեք ամրագոտիներն յուրաքանչյուր անգամ, երբ պատրաստվում եք մեքենա վարել կամ երթևեկում եք այլ մարդու մեքենայով: Համոզվեք, որ ձեր երեխաները և մյուս ուղևորեները նույնպես պատշաճ կերպով օգտվում են ամրագոտիներից: Պարբերաբար ստուգեք մեքենայի օդապարկերի (airbag) աշխատունակությունը:
Վարեք ավտոմեքենան անվտանգ. երբեք մի՛ գերազանցեք թույլատրելի արագությունը: Պահպանեք ավտոմեքենա վարելու անվտանգության մյուս կանոնները ևս (ավտոտեխզննում, արգելակների պարբերաբար ստուգում և այլն):
Խուսափե՛ք ալկոհոլ կամ թմրամիջոցներ օգտագործած վիճակում ավտոմեքենա վարելուց. հոգեներգործուն նյութերը, այդ թվում՝ ալկոհոլը նվազեցնում են ռեակցիաները և զգոնությունը: Նույն կերպ, մի երթևեկեք այնպիսի ավտոմեքենայով, որի ղեկին ալկոհոլ կամ թմրամիջոցներ օգտագործած վարորդ է:
Դրե՛ք պաշտպանիչ սաղավարտ, երբ դրա կարիքը կա. պաշտպանիչ սաղավարտը կարող է նվազեցնել հեծանիվ, դահուկ, մոտոցիկլետ, ձի և նմանատիպ փոխադրամիջոցներ վարելիս կամ կոնտակտային մարզաձևերով զբաղվելիս գլխի վնասվածքի հավանականությունը:
Ուշադրություն դարձրեք ձեր շրջապատող միջավայրին. խուսափե՛ք ավտոմեքենա վարելիս, քայլելիս կամ փողոցն անցնելիս բջջային հեռխոս կամ մեկ այլ էլեկտրոնային սարք օգտագործելուց:
Վայր ընկնելու կանխարգելում
Այս հնարքները կօգնեն, որ մեծ տարիքով մարդիկ հնարավորինս խուսափեն տանը կամ բակում վայր ընկնելուց՝
զուգարանում և լոգարանում տեղադրեք բռնակներ
տան, հատկապես լոգարանի սայթաքող հատակին փռեք հարթ ոտնաշոր
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։