Առողջական խնդիրներ
Գանգուղեղային վնասվածք. ախտանիշներ

3 րոպե
Գանգուղեղային տրավմատիկ վնասվածքը կարող է դրսևորվել տարաբնույթ ֆիզիկական և հոգեբանական ազդեցություններով։
Գանգուղեղային վնասվածքի որոշ ախտանիշներ կարող են ի հայտ գալ տրավմայի պատահարից անմիջապես հետո, մինչդեռ մյուսները կարող են զարգանալ օրեր կամ շաբաթներ հետո:
Թեթև գանգուղեղային տրավմա
Ֆիզիկական ախտանիշներ
- գլխացավ
- սրտխառնոց կամ փսխում
- ընդհանուր թուլություն կամ քնկոտություն
- խոսքի հետ կապված խնդիրներ
- գլխապտույտ կամ հավասարակշռության կորուստ
Զգայական ախտանիշներ
- զգացողությունների հետ կապված խնդիրներ, օրինակ՝ մշուշոտ տեսողություն, ականջներում աղմուկ («զնգոց»), բերանում տհաճ համի զգացողություն, հոտառական խանգարումներ
- լույսի կամ ձայնների նկատմամբ գերզգայունություն
Կոգնիտիվ, վարքաբանական կամ հոգեկան ախտանիշներ
- գիտակցության կորուստ՝ մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե
- գիտակցությունը չի կորում, սակայն առկա է շշմածություն, շփոթվածություն և ապակողմնորոշում
- հիշողության կամ ուշադրությունը կենտրոնացնելու խնդիրներ
- տրամադրության փոփոխություններ կամ անկայունություն
- ընկճվածություն կամ անհանգստություն և գերգրգռվածություն
- քնելու դժվարություն կամ սովորականից ավելի երկարատև քուն
Չափավորից մինչև ծանր գանգուղեղային տրավմա
Չափավորից մինչև ծանր գանգուղեղային տրավմաները կարող են դրսևորվել թեթև տրավմաներին բնորոշ բոլոր ախտանիշներով, ինչպես նաև ստորև թվարկվածներով, որոնք կարող են զարգանալ տրավմատիկ դրվագից մեկ ժամից մինչև օրեր հետո:
Ֆիզիկական ախտանիշներ
- գիտակցության կորուստ՝ մի քանի րոպեից մինչև ժամեր
- կայուն կամ վատթարացող գլխացավեր
- կրկնակի փսխումներ կամ սրտխառնոց
- մկանային ջղաձգումներ կամ ցնցումներ
- աչքերից մեկնումեկի կամ զույգ աչքերի բբերի լայնացում
- քթից կամ ականջներից թափանցիկ հեղուկի արտահոսք
- քնից արթնանալու անկարողություն
- ձեռքի կամ ոտքի մատների թուլության կամ թմրածություն
- կոորդինացիայի կորուստ
Կոգնիտիվ կամ հոգեկան ախտանիշներ
- ծանր շշմածություն կամ գիտակցության խառնաշփոթ
- աժիտացիա, կռվարարություն կամ այլ անսովոր վարքագիծ
- ծամծմված խոսք
- կոմա կամ գիտակցության այլ խանգարում
Երեխաների ախտանիշները
Գանգուղեղային տրավմայով նորածինները և մանկահասակ երեխաները չեն կարող տեղեկացնել իրենց գլխացավերի, զգայական խնդիրների, շշմածության կամ նման ախտանիշների մասին: Նման դեպքերում ավելի օգտակար է ուշադրություն դարձնել նրանց արտաքին պահվածքին (օբյեկտիվ վիճակ):
- սնվելու սովորույթի փոփոխություն
- անսովոր կամ դյուրագրգռվածություն
- մշտական լաց և հանգստանալու անկարողություն
- ուշադրությունը կենտրոնացնելու ունակության խանգարում
- քնի սովորույթի խանգարում
- ցնցումներ
- տխրություն կամ ընկճված տրամադրություն
- քնկոտություն
- սիրած խաղալիքներով կամ խաղերով զբաղվելու նկատմամբ հետաքրքրության կորուստ
Հոդվածը տեղադրվել է՝ 22-02-2021 վերանայվել է՝ 27-04-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: